7:29:33 րոպե

⬇: Սպորտ

Գագիկ Ծառուկյանը Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալ (տեսանյութ)

timthumb

Հայրենիք  վերադարձավ Հայաստանի օլիմպիական հավաքականը: Հայաստանի հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը օդանավակայանում դիմավորեցին հայ օլիմպիականներին: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը և կախեց ոսկե մեդալʼ դրանով ևս մեկ անգամ ցույց տալով, որ Միհրան Հարությունյանը բոլորի համար իրական չեմպիոնն է: Բազմամարդ օդանավակայանում կանգնելու տեղ չկար: Հայ օլիմպիականներին դրսում ... Read More »

Սերը մեծ ուժ է. երկրպագուները Միհրան Հարությունյանին ստիպեցին փոխել իր որոշումը

2411202921472274929

Օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը վերադարձավ Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորելու էին եկել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, բազմաթիվ երկրպագուներ։ Եվ ահա Նրանք հայտնվում են սպասասրահում՝ չեմպիոն Արթուր Ալեքսանյան, փոխչեմպիոններ Գոռ Մինասյան, Սիմոն Մարտիրոսյան, Միհրան Հարությունյան։ Հայաստանի վարչապետն ու Օլիմպիական կոմիտեի նախագահը դափնեպսակներ նվիրեցին մրցանակակիրներին։ Երկրպագուները, ովքեր եկել էին՝ արժանին մատուցելու երկրի անունը փառաբանած ... Read More »

Մարմնամարզիկը Գինեսի ռեկորդ սահմանեց և այն նվիրեց Արցախյան քառօրյայում զոհված հերոսներին (ֆոտո, վիդեո)

14151730_1191871547536410_94971748_o-600x338

Այսօր Ազատության հրապարակում մարմնամարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի ռեկորդ սահմանեց` մեկ րոպեում հենում ծալում վարժությունում կատարելով 85 ձգում: Մարնամարզիկն իր ռեկորդը նվիրեց Արցախյան քառօրյայում մահացած հերոսներին: Մանվելը ծնվել է Երևանում, ազգությամբ եզդի է: Նա այս տարի Գինեսի ևս մեկ ռեկորդ էր սահմանել՝ նույն վարժությունը կատարելով երկու մատով: Այդ հաղթանակը մարզիկը նվիրել էր 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: armlur.am Read More »

Ռոնալդուն նկարահանվել է ներքնազգեստի սեփական հավաքածուի գովազդում (ֆոտո, վիդեո)

c415c720e3e7ced311e351348bae0644

Life.panorama.am Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը՝ Քրիշտիանու Ռոնալդուն, շարունակում է գումար աշխատել ոչ միայն գոլեր խփելով, այլ նաև ներքնազգեստի հավաքածու արտադրելով։ Նոր՝ աշուն-ձմեռ 2016-2017 հավաքածուի գովազդային հոլովակում նկարահանվել է հենց ինքը՝ Քրիշտիանուն։ CR7 Underwear տղամարդկանց ներքնազգեստի՝ թվով արդեն 6-րդ հավաքածուն օրիգինալությամբ չի տարբերվում, սակայն Քրիշտիանու Ռոնալդուի գլխավոր նպատակը, բնականաբար, օրիգինալությունը չէ։       Read More »

Պոռնո, թե՞ Ռիո-2016 Օլիմպիական խաղեր

sub-buzz-25677-1471358369-2

Երեխաներին էկրանների մոտից հեռացրեք Երբ ամերիկյան NBC ալիքով նայում ես Ռիո 2016-ի Օլիմպիական խաղերի ջրային սպորտի մրցումները՝ երկիմաստություն է առաջանում՝ պոռնո՞ է, թե՞ սպորտային մրցում։ Լուսագիրները ընկնում են մարզիկների ինտիմ մասերի վրա ու այդպիսով տպավորություն է ստեղծում, թե լողորդը մերկ է՝ լուսագիրն էլ ծածկել է 18+ մասերը Read More »

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն արժանացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի

timthumb (48)

Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ էր գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունում: Վերջինիս կողմից կատարած դոպինգ-թեստերի արդյունքում 24 ծանրորդի թեստերը դրական արդյունք էին ցույց տվել: Նրանց թվում է եղել ծանրամարտի 2015 թվականի 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգը, ում որակազրկման պատճառով Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության ... Read More »

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» կտեղափոխվի հուլիսին

timthumb (46)

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի գլխավոր տրանսֆերային նպատակն է: Ինչպես տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը՝ կիսապաշտպանի`մանչեսթերյան ակումբ տեղափոխման գործարքը կավարտվի հուլիսին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ անգլիական կողմը համաձայնել է Մխիթարյանին տրանսֆերի համար վճարել 40 մլն եվրո: lurer.com Read More »

Պաշտոնական․ Հռիփսիմե Խուրշուդյանը որակազրկվել է և չի մասնակցի Օլիմպիական խաղերին

OlympicsDay9Weightlifting4ISrDeHUPUBl

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան Պեկինի 2008 թվականի օլիմպիական խաղերի դոպինգ փորձանմուշների վերստուգումից հետո հրապարակել է այն ծանրորդների անունները, որոնք օգտագործել են արգելված խթանիչներ։ Որակազրկված ծանրորդների թվում է Հայաստանի կանանց հավաքականի անդամ, գերծանր քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը։ Նա օգտագործել է ստոնեզոլ։ Հռիփսիմեն որակազրկման հստակ ժամկետը հայտնի կդառնա բոլոր փորձանմուշների ստուգման ավարտից հետո։ Արդեն իսկ հայտնի է, որ նա չի մասնակցելու Ռիոյի 2016 թվականի ... Read More »