10:34:52 րոպե

Քիմ Քարդաշյանը պլաստիկ վիրահատությունից հետո նոր ֆոտոշարք է ներկայացրել

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն որոշ ժամանակով կորել էր սոցիալական ցանցերից, իսկ այժմ վերադարձել ու նույնիսկ նոր ֆոտոշարք է հրապարակել։

paparazzi.ru-ն գրում է, որ իր բացակայության ընթացքում Քիմն այցելել է պլաստիկ վիրաբույժ Սայմոն Ուրյանին, որը վիրահատել է Քիմի պորտը։

Քիմը հաճախ էր դժգոհում իր պորտից, քանի որ այն մի փոքր ընդգծված էր, իսկ այժմ վիրաբույժը լուծել է այդ խնդիրը։ Իր մարմնի նոր փոփոխությունը ցուցադրելու համար Քիմը նոր էրոտիկ ֆոտոշարք է հրապարակել։

Հիշեցնենք, որ Քարդաշյանը նույն վիրաբույժի մոտ նաև ազատվել է հղիությունից հետո մարմնին մնացած հետքերից։

«Ես այնքան ուրախ եմ, որ վերջապես արեցի դա։ Ես ցավից շատ եմ վախենում, սակայն Սայմոնն ամեն բան կատարյալ արեց։ Սիրում եմ քեզ Սայմոն»,- առաջին վիրահատությունից հետո գրել էր Քարդաշյանը։