7:27:22 րոպե

Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 87.6%–ը (ինֆոգրաֆիկա)

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ ժամը 03։00-ի դրությամբ։
Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ 103 հազար 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից քվեարկությանը  մասնակցել է 79 հազար 428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը:

Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69 հազար 540 կամ ընդհանուր քվեարկածների 87,6 տոկոսը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7 հազար 686 կամ ընդհանուր քվեարկածների 9,7 տոկոսը, անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2202 կամ ընդհանուր քվեարկածների 2,8 տոկոսը:

Երևանում գտնվող ընտրատեղամասում` ընտրելու իրավունք ունեցած 869 ընտրողներից դեմ է քվեարկել 81-ը:

Ինֆոգրաֆիկան՝ ԼՂՀ ԿԸՀ կայքի