7:27:10 րոպե

«Զվարթնոցում» մառախուղի պատճառով 4 չվերթ հետաձգվել է

Մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայն ժամանող և օդանավակայանից մեկնող չորս չվերթ է հետաձգվել:
Այս մասին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը:

«Մեկնումներից ուշացել է երկու չվերթ՝ Երևան-Մոսկվա չվերթը, որն իրականացվելու էր առավոտյան ժամը 8:00-ին, սակայն կիրականացվի ժամը 12:00-ին։ Նաև՝ Երևան-Թեհրան չվերթը, որը պետք է իրականացվեր 10:15, հետաձգվել է, և դեռ մեկնումի ժամ չկա»,-ասաց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է ժամանումներին, ապա «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղարն ասաց, որ կրկին երկու չվերթ կա ուշացած. «Ժամը 9:00-ին նախատեսված չվերթն է Թեհրանից, որը չի իրականացվել դեռ, և 10:50 Թբիլիսի-Երևան չվերթն է, որը 10:50-ի փոխարեն կիրականացվի 11:30»: