10:34:13 րոպե

«10 տարի անց նա գտավ ինձ». Քրիստինե Պեպելյան

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը երկրպագուներին ակտիվ տարի է խոստանում: Երգչուհին Մոսկվայում նոր տեսահոլովակ է նկարահանել, որի առաջին կադրերն ու մանրամասները վստահել է Tert.am Life-ին։

«Հավատա» կոչվող երգի հեղինակը Ժակլին Թադևոսյանն է: «Թախծոտ երգ–մոնոլոգ է։ Ժակլինն այս երգը գրել է 14 տարեկանում և ցանկացել է, որ ես երգեմ այն։ Իր քեռին աշխատում էր Sos մանկատանը, միշտ ասել է, որ ուզում է երգ ցույց տալ ինձ, սակայն փոքր է եղել, չեն արձագանքել իր ցանկությանը։ 10 տարի անց նա գտավ ինձ, ցույց տվեց երգն, և ես համաձայնեցի կատարել այն»,– պատմեց երգչուհին։

Քրիստինեն տեսահոլովակը նկարահանել է Մոսկվայում։ Այն տաղավարային է, ունի սյուժետային գիծ։ Երգչուհին որոշել է չերևալ այս տեսահոլովակում։ «Հասկացանք, որ ավելի լավ է՝ ես չլինեմ տեսահոլովակում, որովհետև իմ կտորները նկարահանելիս տուժում էր տեսահոլովակի սյուժեն։ Դրանք պետք է կրճատվեին, ինչը ես չէի ուզում։ Ինձ համար ինքնանպատակ չէ տեսահոլովակում երևալս»,– ասաց երգչուհին։

Տեսահոլովակի ռեժիսորը Զառա Նազարյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը։ Քրիստինեն նշեց, որ նոր աշխատանքը պատրաստ կլինի մինչև մարտ։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի