10:34:19 րոպե

Առավոտյան 5 սովորություն, որոնց պատճառով մենք ավելորդ քաշ ենք հավաքում

1. Չափից շատ քնել

Քնի պակասը հանգեցնում է կորտիզոլ հորմոնի արտադրմանը, ինչը ավելացնում է ախորժակը, և դուք շատ եք ուտում: Բայց հակառակն էլ՝ շատ քնելն էլ, հանգեցնում է ավելորդ կիլոգրամների ավելացմանը: Մարդու քնելու նորման 7-8 ժամն է:

2. Դուք հագնվում եք մթության մեջ

Արթնանալուց անմիջապես հետո լուսավորեք սենյակը, բացեք մուգ վարագույրները: Գիտնականները պարզել են, որ առավոտյան լուսավորությունը օգնում է օրգանիզմին արագ արթնանալ և սկսել նյութափոխանակությունը:

3.  Դուք չեք հավաքում Ձեր անկողինը

Պարադոքսալ է, բայց ամերիկացի գիտնականները պարզել են, որ մարդիկ ավելի լավ են քնում, երբ ամեն առավոտ հավաքում են և քնելուց առաջ բացում են անկողինը: Իսկ առողջ քունը գեղեցիկ մարմնի առաջին գրավականն է:

4.  Դուք մոռանում եք կշռվել

Վաղուց հայտնի փաստ է, որ հաճախ կշռվելը օգնում է ավելի մոտիվացված լինել և արագ նիհարել: Իսկ կշռվելու համար ամենահարմար ժամանակահատվածը առավոտն է, երբ ձեր բոլոր մկանները հանգստացած են և ավելորդ քաշ չեն ստեղծում:

5. Դուք չեք նախաճաշում

Սա թերևս ամենակարևոր կետն է: Նախաճաշը պարտադիր է. այն պետք է լինի հագեցնող և օգտակար: Մի վախեցեք, դրանից դուք ավելորդ քաշ չեք հավաքի, փոխարենը՝ ամբողջ օրվա համար էներգիա կունենաք: