10:34:00 րոպե

Քիմ Քարդաշյանը նոր էրոտիկ տեսանյութում նկարվելու լուրերի մասին

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հերքել է նոր էրոտիկ տեսանյութ նկարահանելու մասին բոլոր շշուկները։

Բրիտանական Mirror-ը հայտնում է, որ հեռուստաաստղի մասնակցությամբ ևս մեկ էրոտիկ բնույթի տեսաձայնագրություն կա, որտեղ Քիմը միայնակ է հանդես գալիս։

Քարդաշյանը խոսել է dailymail.co.uk-ի հետ շշուկների մասին և հերքել դրանք։ «Նոր տեսաձայնագրություն չկա, իսկ այն մեկը, որի մասին սկսել են խոսել, հինն է»,– ասել է նա։

Հիշեցնենեք, որ Քիմը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 2003 թվականին մեծերի համար ֆիլմերի արտադրությամբ զբաղվով Vivid ընկերությունը տարածել է Քիմի ու իր ընկերոջ՝ Ռեյ Ջեյի, էրոտիկ բովանդակություն ունեցող տեսանյութը։ Ընկերությունը ստիպված է եղել Քիմին 5մլն դոլար վճարել դրա համար։