7:32:11 րոպե

Մարմնամարզիկը Գինեսի ռեկորդ սահմանեց և այն նվիրեց Արցախյան քառօրյայում զոհված հերոսներին (ֆոտո, վիդեո)

Այսօր Ազատության հրապարակում մարմնամարզիկ Մանվել Մամոյանը Գինեսի ռեկորդ սահմանեց` մեկ րոպեում հենում ծալում վարժությունում կատարելով 85 ձգում: Մարնամարզիկն իր ռեկորդը նվիրեց Արցախյան քառօրյայում մահացած հերոսներին: Մանվելը ծնվել է Երևանում, ազգությամբ եզդի է: Նա այս տարի Գինեսի ևս մեկ ռեկորդ էր սահմանել՝ նույն վարժությունը կատարելով երկու մատով: Այդ հաղթանակը մարզիկը նվիրել էր 1915թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

armlur.am