7:33:57 րոպե

Ինչպե՞ս էր «Արաբո» ջոկատը պատժում

Արդյո՞ք անարդյունավետ չէ մեր զինված ուժերի կիրառած պատժիչ գործողությունների մարտավարությունը: Ինչպե՞ս էր «Արաբո» ջոկատը պատժում հրադադարի պայմանավորվածությունները խախտող հակառակորդին: Ինչո՞ւ կոտրվեց թուրքի վախը: Ինչո՞ւ 93-ի սարսափն էլ չկա: Ինչո՞ւ է, որ սահմանամերձ շրջանները 94-ին լքած ադրբեջանական բնակչությունն առ այսօր իր տները չի վերադառնում, իսկ 2015թ.-ի ապրիլին հրետակոծված Թարթառի բնակչությունը հանգիստ հետ վերադարձավ մեկ շաբաթ հետո: «Թարմ ուղեղով» հաղորդում՝ անցած և գալիք մարտերի, ճակատի ու թիկունքի, իսկական ու շինծու արժեքների մասին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ: