7:35:18 րոպե

Կանաչ թեյը շատ օգտակար է ոսկրածուծի հիվանդությունների դեպքում

зеленый-чай

Հայտնի է, որ կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով ու սննդարար նյութերով: Այն նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ու քաղցկեղի առաջացման հավանականությունը և նպաստում են քաշի կորստին: Այժմ ամերիկացի ու գերմանացի գիտնականները պարզել են, որ կանաչ թեյում պարունակվում է մի բաղադրիչ (էպիգալոկատեխինի գալատ), որը շատ օգտակար է բազմակի միելոմայով ու ամիլոիդոզով (ոսկրածուծի մահացու ախտաբանություններ) տառապող մարդկանց համար: Այս մասին հաղորդում է Zee News-ը:

Ամիլոիդոզը սպիտակուցների փոխանակության խանգարումներ է: Դրա տեսակներից մեկի՝ AL-ամիլոիդոզի դեպքում արյան ավշի մեջ առաջանում են անոմալ թեթև հակամարմինների շղթաներ, որոնք կարող են կուտակվել տարբեր օրգաններում (օրինակ՝ սրտամկանում ու երիկամներում):Մասնագետները ցանկանում էին պարզել, թե ինչպես են գործում այդ շղթաները: Բացի այդ, նրանց հետաքրքրում էր, թե ինչպես են դրանք ազդում էպիգալոկատեխինի գալատի վրա:

Գիտնականները ստացել են հակամարմինների թեթև շղթաների օրինակները ոսկրածուծի ախտաբանություններով տառապող 9 հիվանդից, որոնց մոտ այդ ախտաբանությունները դարձել են բազմակի միելոմայի կամ ամիլոիդոզի առաջացման պատճառ: Գիտափորձի ընթացքում մասնագետներին հաջողվել է պարզել, որ էպիգալոկատեխինի գալատն այդ շղթաներն անվնաս վիճակում են պահում: