7:30:26 րոպե

2017-ի 10 գլխավոր ու մեգանորաձև բյութի թրենդները

2017 թվականը հեղափոխական տարի է բյութի ոլորտի ու թրենդների համար։ Այս տարի շրջանառության մեջ կմտնեն այնպիսի բյութի թրենդներ, որոնք անսպասելի ու հետաքրքիր փոփոխություններ կանեն։

onedio.ru-ն գրում է, որ այս տարվա բյութի թրենդներից մի քանիսն արդեն հայտնի էին մեզ։ Դրանք օգտագործվում էին մի քանի տարի առաջ և ժամանակի ընթացքում պարզապես մոռացվել էին։

Բոլոր սովորական երևույթներն անսովոր ու յուրօրինակ են դարձել։ Այս տարի սովորական մանիկյուրի փոխարեն օգտագործվելու է եղունգների փոշի, շրթներկին փոխարինելու է գալիս հոլոգրաֆիկ շրթներկը և այլն։

Ահա այս տարվա գլխավոր բյութի թրենդները։

1.      Այս տարի շատ նորաձև են խոշոր լոքոնները, սակայն դրանք պետք է առանց վարսահարդարման արված լինեն՝ բնական ճանապարհով։

2.      Եղունգների այս մետաղական լաքը մոդայիկ էր 3 տարի առաջ։ Նորաձևությունը կրկնվում է։

3.      Դիմահարդարման սովորական սպունգին փոխարինելու է գալիս սիլկոնե սպունգը, որն ոչնչով չի զիջում և նույնիսկ գերազանցում է իր նախորդին։

4.      Այս նոր հոլոգրաֆիկ շրթներկը պարզապես չի թողնի ձեզ աննկատ մնալ։

5.      Փայլփլող շրթներկն իրական զարդ կդառնա ամենախորամանկ աղջիկների համար։

6.      Եղունգների փոշին կարող է փոխարինել ավանդական մանիկյուրին։

7.      Ածխից պատրաստված դիմակը դեմքի մաշկը թարմացնելու լավագույն տարբերակն է։

8.      Կետային եզրագծումը դիմահարդարման նոր թրենդն է։

9.      Վարսահարդարման ամենանորաձև տարբերակներից է նաև յուրօրինակ հյուսքով սկսվող մազափունջը։

10.  Եվ իհարկե, կարող եք հրաժարվել դիմահարդարման ձանձրալի ու տգեղ վրձիններից։