7:35:28 րոպե

Վարժություններ՝ գեղեցիկ, ձիգ ու մարզված նստատեղ ունենալու համար

f589ec2c2980ae_589ec2c2980ec.thumb

Շատերը բավական մեծ ժամանակ, ջանքեր ու գումարներ են վատնում մարզասրահներում՝ գեղեցիկ, ձիգ ու մարզված նստատեղ ունենալու համար, մինչդեռ ցանկալի արդյունքին կարելի է հասնել ընդամենը շատ հեշտ ու պարզ վարժությունների միջոցով: Օրական մի փոքր ժամանակ այս վարժությունների համալիրին տրամադրելու դեպքում ընդամենը 1-2 շաբաթ անց արդեն կարելի է հիանալի արդյունք ստանալ:

1.      Կքանիստ. սա հիմնական վարժությունն է, որը հարկավոր է կատարել գեղեցիկ նստատեղ ունենալու համար: անհրաժեշտ է մեջքը պահել հնարավորինս ուղիղ և դանդաղ կքանստել: Ոչ մի դեպքում պետք չէ շատ խորը կքանստել (մինչև ծնկները): Կատարել 3-4 մոտեցում, յուրաքանչյուրի ժամանակ 20 կքանիստ:

2.      Թափահարել ոտքերը. ձեռքերով հենվել աթոռի հենակին և ոտքերը կտրուկ ետ տանել: Այս վարժությունը կատարելիս հարկավոր է լարել ոտքերի ու նստատեղի մկանները: Կատարել 2-3 մոտեցում և ամեն անգամ յուրաքանչյուր ոտքի համար 20 վարժություն:

3.      Պառկել հատակին, հենվել կրունկների վրա և բարձրացնել կոնքը: Վարժությունը կատարելիս հարկավոր է ոտքերը հեռացնել միմյանցից և մոտեցնել: Կատարել 3-4 մոտեցում՝ 20-ական վարժությունով:

 

Նյութի աղբյուրը՝ wommood.ru