7:34:36 րոպե

Հիանալի բնական միջոց՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու և հիշողությունը վերականգնելու համար

Ginger Infusion --- Image by © Garcia/photocuisine/Corbis

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի բաղադրատոմս, որը կօգնի ոչ միայն նիհարել, այլև վերականգնել հիշողությունը:

Այս բաղադրատոմսի հիմնական բաղադրիչը ծովաբողկն է (хрен), որը հարուստ է վիտամին C-ով: Այն պարունակում է նաև B1, B2 և B6 վիտամիններ, ինչպես նաև երկաթ, մագնեզիում ու ֆոսֆոր:

Այս դեղամիջոցը հիմնականում բաղկացած է հասանելի բաղադրիչներից, որոնք դրական ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա, արագացնում են նյութափոխանակությունը, ազատում հոգնածության զգացումից և խթանում ստամոքսում օգտակար բակտերիաների աճը:

Այս դեղամիջոցի հիմնական առավելություններից է նաև տեսողության ու լսողության բարելավումը:

Բաղադրությունը.

·         125 գրամ ծովաբողկի արմատ,

·         4 հատ կիտրոն,

·         2 ճաշի գդալ դարչին,

·         մոտ 2 սմ կոճապղպեղ,

·         3 ճաշի գդալ մեղր:

Պատրաստման եղանակը.

Կոտորակիչով խառնել ծովաբողկն ու կոճապղպեղը, ավելացնել կիտրոնների հյութը, դարչինն ու մեղրը և լավ խառնել: Ստացված խառնուրդը պահել ապակյա տարրայի մեջ:

Դեղամիջոցը հարկավոր է օգտագործել օրական երկու անգամ՝ ուտելուց առաջ մեկ ճաշի գդալ: Բուժման կուրսը տևում է երեք շաբաթ:

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru