7:35:39 րոպե

Մազահեռացման բնական եղանակներ. ինչպես ազատվել թևատակերի անցանկալի մազերից

61d1539a76ad00ec29ce54b41945fced

Գոյություն ունեն անցանկալի մազերից ազատվելու տարբեր եղանակներ՝ այդ թվում նաև բնական, բայց շատ արդյունավետ ու բացարձակապես անվնաս տնական միջոցներ, որոնք նույնպես պետք չէ անուշադրության մատնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թևատակերի արդյունավետ մազահեռացման տարբերակներ:

Շաքարավազով մազահեռացում

Սա թևատակերի անցանկալի մազերից ազատվելու ամենատարածված ու արդյունավետ միջոցներից մեկն է:

Բաղադրությունը.

·         2 բաժակ եղեգնաշաքար,

·         ¼ բաժակ ջուր,

·         ¼ բաժակ կիտրոնի հյութ:

Պատրաստման եղանակը.

·         Խառնել բոլոր բաղադրիչներն ու դնել թույլ կրակի վրա:

·         Եռացնել և եփել մոտ 20 րոպե, մինչև խառնուրդը ստանա գեղեցիկ կարմրաշագանակագույն գույն:

·         Վերցնել կրակից և պահել հերմետիկ տարրայի մեջ:

Օգտագործման եղանակը.

·         Մաշկը մաքրել խոնավ, մաքուր կտորով և մի փոքր մանկական ցանափոշի (присыпка)լցնել:

·         Պատրաստի մածուկից մերցնել մի փոքր, քսել տևատակի մաշկին՝ մազերի աճի հակառակ ուղղությամբ:

·         Ձեռքերը վեր բարձրացնել որպեսզի մաշկը ձգվի և լավ տարածել այն մաշկի վրա:

·         Մատներով հանել խառնուրդը՝ շարժվելով մազերի աճի ուղղությամբ:

·         Լվանալ մաշկը օճառով ու ջրով:

Սիսեռի ալյուրով պատրաստված դիմակ

Այս դիմակը նույնպես շատ արդյունավետ է և օգնում է ազատվել անցանկալի մազերից՝ առանց վնասելու:

Բաղադրությունը.

·         ½ բաժակ սիսեռի ալյուր,

·         1 թ.գ. քրքում,

·         ½ բաժակ կաթ,

·         1 թ.գ. թարմ սերուցք:

Պատրաստման եղանակը.

·         Բոլոր բաղադրիչները լցնել տարրայի մեջ:

·         Լավ խառնել, մինչև ստացվի համասեռ մածուցիկ զանգված:

Օգտագործման եղանակը.

·         Մատներով մածուկը քսել մազերի աճի ուղղությամբ:

·         Թողնել 30 րոպե, այնուհետև հանել այն մազերի աճի հակառակ ուղղությամբ:

·        Լվանալ մաշկը ջրով:

Նյութի աղբյուրը՝ curejoy.com