7:28:39 րոպե

6 սխալ կարծիք կրծկալ կրելու վերաբերյալ

Bolshoj-lifchik-foto_17

Ներքնազգեստ արտադրողները ստեղծել են կրծկալների բազմաթիվ տեսակներ: Կան այնպիսիններ, որոնք կուրծքն ավելի մեծ են դարձնում, կան այնպիսիսնները, որոնք էլ փոքրացնում են, ձգում կամ վեր բարձրացնում: Սակայն մասնագետները վստահ են, որ չարժի հանուն գեղեցկության նման փորձությունների ենթարկել կուրծքը:

Կարելի է արդյոք կրծկալ կրել

Կան կանայք, որոնք մեկընդմիշտ հրաժարվել են կրծկալներից: Կրծքաբանության ոլորտում վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ դա շատ ավելի ճիշտ է:

«Միֆեր» կրծկալի մասին

1.    Գիշերը կրծկալը չհանելու դեպքում կուրծքը երկար կպահպանի իր ձևը

Իրականում կրծկալով քնելը ոչ մի օգուտ չի տալիս, սակայն կարող է շատ վտանգավոր լինել առողջության համար:

2.    Կրծկալը թույլ չի տալիս, որ կուրծքը թուլանա ու կախվի

Դեռ ոչ մի կրծկալ չի պաշտպանել կուրծքը ձգողականության ուժից, գենետիկ հակվածությունից, կրծքով կերակրելու հետևանքներից կամ քաշի կտրուկ տատանումներից:

3.    Ճիշտ կրելու դեպքում կրծկալը կծառայի երկար տարիներ

Նույնիսկ ամենաորակյալ կրծկալը անընդհատ կրելու դեպքում կարող է մինչև 8 սմ ձգվել, ինչը նշանակում է, որ այն այլևս չի պահի կուրծքն ինչպես հարկն է:

4.    Փորքր չափի կրծկալ կրելու դեպքում կուրծքն ավելի գրավիչ տեսք է ստանում

Հնարավոր է՝ այս հնարքը դուր է գալիս որոշ տղամարդկանց, սակայն այն խիստ վնասակար է կրծքագեղձերի համար:

5.    Կրծկալի չափն ու դիմացի հատվածի ձևն ավելի կարևոր են, քան մեջքի հատվածը

Ինչ չափի կամ ձևի կրծկալ էլ մինի, միևնույն է դրա մեջքի հատվածի առաձգականությունն ու լայնությունն են որոշում դրա ճիշտ կամ սխալ ընտրված լինել:

6.    Սպիտակ կրծկալն ավելի աննկատ է հագուստի տակից

Նման դեպքերում ցանկալի է նախապատվությունը տալ մարմնագույն կրծկալին:

Ամեն դեպքում հարկ է հիշել, որ կրծկալ կրելը կամ դրանից հրաժարվելը կինն ինքն է որոշում, սակայն ժամանակ առ ժամանակ հարկավոր է «հանգստյան օրեր» կազմակերպել կրծքի համար:

Նյութի աղբյուրը՝ takprosto.cc