7:32:33 րոպե

Շոկոլադով և մեղրով տորթ

Բաղադրիչներ

Շերտերի համար՝

  • մեղր — 150 գր
  • շաքարավազ — 200 գր
  • շաքարավազ — 150 գր
  • սոդա — 1 թ/գդ
  • ձու — 2 հատ
  • կակաո — 40 գր
  • կաթ — 100 մլ
  • ալյուր — 600 գր

Կրեմի համար՝

  • սերուցք 30-35% յուղայնությամբ — 500 մլ
  • շոկոլադ սև — 200 գր
  • նուտելլա — 150 գր
  • Ջնարակի համար՝
  • շոկոլադ սև — 100 գր
  • սերուցք 30-35% յուղայնությամբ — 60 մլ

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստում ենք շերտերը: Շոկոլադը մանրացնում ենք, սերուցքը եռացնում ենք և լցնում շոկոլադի վրա: Մի քանի րոպե թողնում ենք այդպես, այնուհետև խառնում և 3-4 ժամ (կամ ողջ գիշեր) տեղափոխում ենք սառնարան:
    shokolade-mexrov-tort
  2. Պատրաստում ենք խմորը: Կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազը, կարագն ու մեղրը և մարմանդ կրակին եփում մինչև համասեռ զանգվածի առաջացումը: Այնուհետև հանում ենք կրակից և ավելացնում սոդան:
    Մեկ այլ ամանի մեջ եռացնում ենք կաթն ու կակաոն:
    shokolade-mexrov-tort
  3. Միաձուլում ենք մեղրային և շոկոլադային զանգվածները, ավելացնում ձվերը և խառնում մինչև համասեռ զանգվածի առաջացումը: Ավելացնում ենք ալյուրը և խմոր հունցում:
    shokolade-mexrov-tort
  4. Խմորն ալրապատում ենք և խողովակներ ձևավորում ու 12 մասի բաժանում:
    shokolade-mexrov-tort
  5. Յուրաքանչյուր մասը յուղաթղթի վրա գրտնակում ենք և պատառաքաղով ծակծկում:
    Յուրաքանչյուրը թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 6-7 րոպե:
    shokolade-mexrov-tort
  6. Սառնարանից հանում ենք սերուցքային և շոկոլադային խառնուրդն ու հարում: Ավելացնում ենք նուտելլան և կրկին հարում:
    Շերտերը կրեմապատում ենք, այնուհետև կրեմ քսում նաև տորթի կողքերին:
    Պատրաստում ենք ջնարակը:
    Շոկոլադը հալեցնում ենք, ավելացնում եռացրած սերուցքն ու համասեռ զանգված ստանում:
    shokolade-mexrov-tort
  7. Տորթը ջնարակապատում ենք և 3-4 ժամով տեղափոխում սառնարան:shokolade-mexrov-tort