7:34:45 րոպե

Բնական դեղամիջոց՝ գաստրիտի, շաքարային դիաբետի և շագանակագեղձի բորբոքման բուժման համար

tikva-semechki

Մեծացած շագանակագեղձի բուժման համար հիանալի բնական միջոց կարող են լինել դդմի սերմերը: Այս մթերքը հարուստ է կուկուրբիտացինով, որը կանխում է շագանակագեղձի աճը: Սա է պատճառը, որ հարկավոր է հնարավորինս շատ դդմի սերմեր օգտագործել, օրինակ՝ կարելի է օրական մեկ ճաշի գդալ առանց աղի դդմի սերմ ուտել:

Բացի այդ, այս հիանալի բնական միջոցը կարելի է օգտագործել նաև բորբոքված շագանակագեղձի բուժման համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական բաղադրատոմս՝ այդ խնդրից ազատվելու համար:

Բաղադրությունը.

·         1 բուռ թարմ դդմի սերմեր,

 ·         1 բաժակ ջուր:

Դդմի սերմերն օժտված են օրգանիզմի համար շատ կարևոր երկու հատկությամբ՝ դրանք պարունակում են մի հակաբորբոքային նյութ և ունենում են միզամուղ հատկություն: Սա խոսում է այն մասին, որ դդմի սերմերի օգնությամբ կարելի է մաքրել միզապարկը՝ առանց ջանքեր գործադրելու, և այդ կերպ բարելավել շագանակագեղձի վիճակը:

Պարզապես հարկավոր է տրորել դդմի սերմերը և ավելացնել մի բաժակ ջրին: Անհրաժեշտ է նախ տաքացնել ջուրը, այնուհետև, երբ այն սկսի եռալ, վերցնել կրակից և ավելացնել սերմերը: 10-15 րոպե թողնել, որ սառի, այնուհետև քամել:

Առողջական վիճակը բարելավելու համար հարկավոր է խմել մեկ բաժակ դդմի սերմերի թուրմ:

 

Նյութի աղբյուրը՝ healthyfoodtime.net