7:31:13 րոպե

Դիանա Շատվերյանի տարեդարձի երեկույթն ու անակնկալները

Նկարիչ-մոդելավորող Դիանա Շատվերյանը երեկ` փետրվարի 17–ին, նշել է 32–ամյակը։  Դիանան պատմել էր, թե ինչ անակնկալներ է ստացել ամուսնու և դստեր կողմից ու ինչպես է նշելու երեկոյան տարեդարձը։

«Կեսգիշերին ամուսինս ծաղիկներով շնորհավորեց ինձ, հետո մեզ միացան ընտանիքիս անդամները։ Այսօր բարձր տրամադրությամբ եմ արթնացել։ Թեև հաշվի եմ առնում, որ ամեն տարի մեծանում եմ, միևնույն է,  շատ եմ սիրում փետրվարի 17–ը։ Աշխատում եմ ուշադրություն չդարձնել թվի վրա, հատկապես, որ կեսգիշերից սկսած լավ շնորհավորանքներ եմ ստացել ընկերներիցս։ Ուրախ եմ, որ ընտանիքս, ընկերներս կողքիս են ու օրս տոն են դարձնում»,– ասել է Դիանան։

Վերջինս մտերիմների հետ տոնել է տարեդարձը Երևանի ժամանցային վայրերից մեկում։ Նրա կողքին են եղել իր մտերիմ ընկերները:

Հոբելյարի տորթը հատուկ է եղել։ «Տոնական տորթը կլինի իմ մասնագիտությանը մոտ։ Ամեն տարի տարեդարձիս մոմերը փչելիս երազանք եմ պահում։ Այս տարի էլ բացառություն չէ»,– եզրափակեց Դիանան։

 

Նյութը` Մելինե Տոնոյանի

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի