Գրանցվել Մուտք
Մուտք գործել կայք
Качественные бесплатные шаблоны dle скачать с сайта
» » » Որևէ մեկը կուսակցական պատկանելության համար աշխատանքից չի ազատվի. Արայիկ Հարությունյան

Որևէ մեկը կուսակցական պատկանելության համար աշխատանքից չի ազատվի. Արայիկ Հարությունյան

6-06-2018, 16:18
Հեղինակ: 365or.am
Դիտվել է 117 անգամ
Մեկնաբանություններ: 0
Տպագրել
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Հանրապետական կուսակցության անդամ որևէ ուսուցիչ աշխատանքից չի ազատվելու կուսակցական պատկանելության համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ կուսակցական պատկանելությունը սահմանադրական իրավունք է, և որևէ մեկը չի կարող նման քայլի դիմել, եթե անձն օրենքով պատժելի արարք թույլ չի տվել:«Ասեմ ավելին՝ ես հիմա շատ լուրջ քննարկում եմ կրթության և գիտության նախարարի երրորդ տեղակալի պաշտոնում նշանակել մի մարդու, ով Հանրապետական կուսակցության անդամ է»,- նշեց նախարարը:
Նա շեշտեց, որ այս հարցում որևէ խնդիր չունի, քանի որ լավ գիտի, որ նախկինում մարդիկ շատ հաճախ ստիպված են եղել համակարգում աշխատելու համար կուսակցականացվել: «Կուսակցական պատկանելությունը որևէ կապ չպետք է ունենա: Եթե մարդը ցանկանում է լինել որևէ կուսակցության անդամ, ապա ինքը կարող է լինել այդ կուսակցության անդամ, իհարկե, իր աշխատանքից դուրս: Որևէ մեկը քաղաքականությունը դպրոցներ չպետք է բերի, որովհետև մենք գիտենք, թե դա ինչ վատ հետևանքներ է ունենում դպրոցների համար»,- եզրափակեց Հարությունյանը:
Նյութի ռեյտինգը:
  
ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ