Գրանցվել Մուտք
Մուտք գործել կայք
Качественные бесплатные шаблоны dle скачать с сайта
» » » Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 4 հոգի՝ այդ թվում ընտանիքի ամուսիններն ու տղան, դանակահարված ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 4 հոգի՝ այդ թվում ընտանիքի ամուսիններն ու տղան, դանակահարված ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

6-06-2018, 16:26
Հեղինակ: 365or.am
Դիտվել է 120 անգամ
Մեկնաբանություններ: 0
Տպագրել
Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի, ովքեր ստացած են եղել մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 32-ամյա Ռաֆիկ Ս-ն, ով ստացել է ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք վնասվածք, 55-ամյա Բաբկեն Ս-ն, ով ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք վնասվածք և 53-ամյա Անահիտ Ս-ն, ով ստացել է ձախ ձեռքի ծղիկոսկրի միջին 1/3-ի փակ կոտրվածք վնասվածք: Հիվանդանոցում վիրավորները իրավապահներին հայտնել են, որ վնասվածքները ստացել են իրենց անծանոթ քաղաքացու հետ իրենց բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Մինչ բժիշկները վիրավորներին անհրաժեշտ բուժումը կտային, Կոտայքի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վնասվածքներ է ստացել նաև Աբովյան քաղաքի բնակիչ 34-ամյա Համազասպ Լ-ն, և վիճաբանությունը տեղի է ունեցել Աբովյան քաղաքի Քանաքեռի փողոցում: Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում քննիչ Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ հանցագործությունը կատարած անձի իքնությունը պարզելու, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավոր Ռաֆիկ, Բաբկեն, Անահիտ Ս-երը ընտանիքի անդամներ են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com
Նյութի ռեյտինգը:
  
ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ