Գրանցվել Մուտք
Մուտք գործել կայք
Качественные бесплатные шаблоны dle скачать с сайта
» » » Ինչպես են հայ «աֆերիստները» 4 տարի ապականել համաշխարհային թենիսը

Ինչպես են հայ «աֆերիստները» 4 տարի ապականել համաշխարհային թենիսը

6-06-2018, 16:53
Հեղինակ: 365or.am
Դիտվել է 120 անգամ
Մեկնաբանություններ: 0
Տպագրել
Երեկ Բելգիայի ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, որը մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն Եվրոպայում, այլև Հայաստանում: Բելգիացի իրավապահները ձերբակալել են 13 անձի, որոնք շուրջ չորս տարի զբաղվել են մարզական լայնամասշտաբ խարդախությամբ: Ձերբակալվածների մի մասը Բելգիայի, իսկ մյուսը մասը Հայաստանի քաղաքացիներ են: Վերջիններս 2014 թվականից թենիսի Futures և Challenger մրցաշարերում նախաձեռնել են կազմակերպված մրցավեճեր: Այս հանդիպումների վրա աշխարհի տարբեր երկրներում խոշոր չափի խաղադրույքներ են արվել: Հանցախումբը, կաշառելով թենիսիստներին, նախապես կանխորոշել է հանդիպումների ելքը և այդ ինֆորմացիան տրամադրել խաղադրույք կատարողներին: Որպեսզի պատկերն ավելի ընկալելի լինի, փորձենք հասկանալ խարդախության միջոցով խոշոր գումարներ վաստակելու այս մեխանիզմը: Թենիսը ամենահարմար մարզաձևերից է պայմանավորված հանդիպումների համար: Եթե, օրինակ, ֆուտբոլում պայքարում են 22-ից ավելի խաղացողներ, ապա թենիսում դրանք ընդամենը 2-ն են: Ավելին, թենիսում խաղադրույքներ են ընդունվում յուրաքանչյուր խաղային գեյմի վրա: Այսինքն՝ նույնիսկ մեկ գեյմ պայմանավորվելու դեպքում րոպեների ընթացքում հնարավոր է խոշոր գումար վաստակել:Futures մրցաշարը անցկացվում է ITF-ի՝ Թենիսի միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո: Այս մրցաշարին մասնակցում են ցածր կարգ ունեցող, այնուամենայնիվ՝ պրոֆեսիոնալ թենիսիստներ: Այս մրցաշարերի մրցանակային ֆոնդը բավական փոքր է: Պայմանավորվելով հանցավոր խմբի ներկայացուցիչների հետ՝ թենիսիստները, որոնք չեն հավակնում հաղթողի կոչմանը, «ծախելով» խաղը՝ շատ ավելի մեծ գումար են վաստակում, քան մրցանակակիրները: Challenger տեսակի մրցումները կարգով ավելի բարձր են և անցկացվում են ATP-ի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի հովանու ներքո: Ի դեպ, տարեկան անցկացվում է Challenger տեսակի մոտ 150 մրցաշար:
Ի տարբերություն Futures-ի՝ Challenger-ի մրցաշարերում ավելի դժվար է պայմանավորվածություն ձեռք բերել թենիսիստների հետ, քանզի վերջիններս կարգով ավելի բարձր են և ավելի մեծ գումարներ են պահանջում մախինացիայի գնալու համար: Բայցևայնպես Challenger-ի մրցումների հանդիպումների վրա բուքմեյքերական ընկերությունները ավելի մեծ չափի խաղադրույքներ են ընդունում: Եվ այսպես, կաշառելով թենիսիստներին, պայմանավորված հանդիպումների կազմակերպիչները այդ խաղի ինֆորմացիան վաճառում են խաղադրույք կատարողներին:
Մեր երկրում խաղադրույք կատարող անձանց հավանաբար ծանոթ է այս դաշտում հայտնի ինֆորմացիա տերմինը: Այսօր էլ Հայաստանում խաղադրույք կատարող մարդկանցից շատերը այլ երկրներից ստանում են ինֆորմացիա և գումար վաստակում: Ի դեպ, կան նաև մարդիկ, որոնք կատարում են միջնորդի դեր՝ պայմանավորված խաղի կազմակերպիչներին, այսպես ասած, դուրս բերելով թենիսիստների վրա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այսօր 50-150 ԱՄՆ դոլարով կարելի է գնել Թուրքիայում տեղի ունեցող Futures մրցաշարի հանդիպում և պայմանավորված խաղի ինֆորմացիան վաճառել խաղադրույք կատարողներին: Սովորաբար խաղի կազմակերպիչները ստանում են կատարված խաղադրույքի շահումի 50 տոկոսը:
Փաստորեն, այս մեխանիզմը կազմված է մի եռանկյունից՝ թենիսիստ, պայմանավորված խաղի կազմակերպիչ և խաղադրույք կատարող: Այս մեխանիզմի արդյունքում շահում են բոլոր երեք կողմերը: Խարդախության եռանկյունու միակ տուժողը բուքմեյքերական ընկերություններն են, որոնք շարունակ պայքարում են, բայց չեն կարողնում վերջ դնել խարդախ այս տեխնոլոգիային:
Ըստ եվրոպական աղբյուրների՝ Բելգիայի հանցախումբը 4 տարիների ընթացքում կաշառել է հարյուրավոր թենիսիստների: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հայ-բելգիական հանցախումբը խարդախության ճանապարհով հասցրել է վաստակել հարյուրավոր միլիոններ: Ի դեպ, նշվում է, որ այս հանցախումբը անդամներ ունի նաև Հոլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բուլղարիայում և Սլովակիայում:
Որոշ լրատվամիջոցներ շտապում են փաստել, որ հայ «աֆերիստների» կողմից հիմնադրված պայմանավորված խաղերի այս հանցախումբը խոշորագույններից է Եվրոպայում և 4 տարի ապականել է համաշխարհային թենիսը: Մասնավորապես, տարիներ շարունակ թենիսի հազարավոր հանդիպումներ եղել են պայմանավորված, իսկ այդ հանդիպումների մասնակիցները թույլ են տվել ոչ սպորտային՝ քրեորեն պատժելի արարք: Սպավում է, որ մոտ ժամանակներս այս գործով կլինեն նոր բացահայտումներ ու ձերբակալություններ:
Նյութի ռեյտինգը:
  
ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ