Գրանցվել Մուտք
Մուտք գործել կայք
Качественные бесплатные шаблоны dle скачать с сайта
» » » Կայացել է «Երևանյան դրիֆթինգ» ավտո-մոտո շոուն

Կայացել է «Երևանյան դրիֆթինգ» ավտո-մոտո շոուն

6-06-2018, 17:00
Հեղինակ: 365or.am
Դիտվել է 20 անգամ
Մեկնաբանություններ: 0
Տպագրել
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի հարակից հրապարակում անց է կացվել արդեն ավանդույթ դարձած «Երևանյան դրիֆթինգ» ավտո-մոտո շոուն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Միջոցառման ընթացքում տարբեր մակնիշի հզորացված և վերափոխված մեքենաներն ու մոտոցիկլետները ցուցադրել են դրիֆթինգի ամենահետաքրքիր և գեղեցիկ համարները: Այս դիտարժան շոուի ընթացքում մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն են ունեցել նաև անմիջականորեն ծանոթանալու մեքենաների և մոտոցիկլետների հնարավորություններին՝ ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները նրանց հզորությունների և մյուս հատկանիշների մասին:
«Երևանյան դրիֆթինգ» մրցույթի հաղթողներն արժանացել են գավաթների և միջոցառման հովանավորների կողմից նվերների:





Նյութի ռեյտինգը:
  
ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ