Գրանցվել Մուտք
Մուտք գործել կայք
Качественные бесплатные шаблоны dle скачать с сайта
» » » Շոկոլադով և ընկույզով տորթ (առանց ալյուրի)

Շոկոլադով և ընկույզով տորթ (առանց ալյուրի)

6-06-2018, 17:43
Հեղինակ: 365or.am
Դիտվել է 16 անգամ
Մեկնաբանություններ: 0
Տպագրել
Բաղադրամասեր
դառը շոկոլադ՝ 250 գրամ,
ընկույզ՝ 150 գրամ,
նուշ՝ 150 գրամ,
թփակաղին (պնդուկ)՝ 150 գրամ,
կարագ՝ 150 գրամ,
շաքարավազ՝ 150 գրամ,
ձու ՝ 7 հատ:

Պատրաստման եղանակը

  • Առանձնացնել սպիտակուցը դեղնուցից և հարել այնքան, որ փրփուր դառնա: Դեղնուցները հարել հալած կարագի հետ՝ մեկ առ մեկ ավելացնելով:

  • Շոկոլադն ու ընկուզեղենը մանրացնել և ավելացնել կարագով զանգվածին:

  • Ստացված զանգվածը ավելացնել սպիտակուցային փրփուրին և գդալի օգնությամբ ներքևից վերև զգուշությամբ խառնել:

  • Տաքացնել ջեռոցը 180 աստիճան, թավայի մեջ յուղաթուղթ փռել, զանգվածը լցնել մեջը: Իջեցնել ջերմաստիճանը 160 և թխել 30-40 րոպե:

  • Հանելուց հետո վրան լցնել հալած շոկոլադ և զարդարել ըստ ճաշակի, այս դեպքում՝ ընկույզով: Կարող եք նաև շոկոլադի քերուկով:

Նյութի ռեյտինգը:
  
ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ