Գրանցվել Մուտք
Մուտք գործել կայք
Качественные бесплатные шаблоны dle скачать с сайта
» » » «Ախր, դու ո՞վ ես, դու դեռ անձ էլ չես դարձել, որ քո դեմ արշավեն»․ Նարինե Մկրտչյանը՝ Մխիթար Հայրապետյանին

«Ախր, դու ո՞վ ես, դու դեռ անձ էլ չես դարձել, որ քո դեմ արշավեն»․ Նարինե Մկրտչյանը՝ Մխիթար Հայրապետյանին

7-06-2018, 10:25
Հեղինակ: 365or.am
Դիտվել է 1 950 անգամ
Մեկնաբանություններ: 0
Տպագրել
Նարինե Մկրտչյանի գրառումը՝ Facebook-ի իր էջում․ «Նոր կառավարության կազմում երկու նախարար կա, որոնց նշանակումը ոչ միայն որևէ կերպ արդարացված չէ, այլև անհասկանալի է և տարակուսելի: Սփյուռքի և մշակույթի նախարարներն են նրանք: Մշակույթի նախարարին չեմ անդրադառնա այժմ, քանի որ մշակույթն առանց նախարարի ու նախարարության էլ կգոյատևի:
Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարին, վերջինս այսօր հայտարարել է․ «Ես Սփյուռքի նախարար եմ նշանակվել իմ քաղաքական թիմի կողմից, որպեզի կարողանամ Սփյուռքը ճանաչելու, Սփյուռքի հետ աշխատելու իմ փորձը բերել Սփյուռքի նախարարություն»,-այսօրվա ասուլիսում ասել է 27-ամյա նախարարը, ով մինչև այս պաշտոնին նշանակվելը զբոսաշրջային այցեր է կազմակերպել Արևմտյան Հայաստան և «Սփյուռքը ճանաչելու փորձ է ձեռք բերել»:
Լսելով նրան՝ մտածում ես, որ ինքնահավանությունն և տգիտությունը տարիք չեն ճանաչում, և այդ երկու հատկությունները երկվորյակ եղբայրներ են: Վերջերս նա ուղերձ էր հղել «համայն աշխարհի հայերին»՝ հայտարարելով, որ «իմ անձի դեմ նախապես ծրագրավորած արշավ է սկսել»: Ախր, դու ո՞վ ես, դու դեռ անձ էլ չես դարձել, որ քո դեմ արշավեն: Այսպես որ շարունակվի, իր անունն էլ վկայակոչելով իրեն կհռչակի Մխիթար սպարապետ: Եթե նա պետք է լինի Սփյուռքի նախարար, ավելի լավ է նախարարություն չլինի: Ի վերջո, այս նախարարության շատ գործառույթներ կրկնում են արտգործնախարարությանը: Թող լուծարեն այս նախարարությանը և մեծացնեն ԱԳՆ–ի Սփյուռքի վարչությունը»:
Նյութի ռեյտինգը:
  
ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈւԹՅՈւՆ