DataLife Engine > Նորություն > Ադրբեջանը ցանկանում է նոր անցակետ բացել Վրաստանի հետ սահմանին

Ադրբեջանը ցանկանում է նոր անցակետ բացել Վրաստանի հետ սահմանին


7-06-2018, 09:26. Разместил: 365or.am Ադրբեջանը ցանկանում է նոր մաքսային անցակետ բացել Վրաստանի հետ սահմանին: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի Մաքսային հանձնաժողովի ներկայացուցիչ Սաֆար Մեհտիևը: Նրա կարծիքով, հարցի դրական լուծում ստանալու դեպքում կարագանան մարդկանց տեղաշարժն ու բեռնափոխադրումները:
«Եթե բանակցություննեը հաջողությամբ ավարտվեն, սա կլինի տարածաշրջանում առաջին վարչական շինությունը, որտեղ կաշխատեն երկու երկրների մաքսային ծառայությունների ներկայացուցիչները»,-ասել է Սաֆար Մեհտիևը:{banner_mejtex}
GeorgianBusinessConsulting-ի փոխանցմամբ, նոր անցակետի շինարարությունը նախատեսվում է իրականացնել գործող «Կարմիր կամուրջ» անցակետի հարակից տարածքում:
Աղբյուրը՝ aliq.ge
Вернуться назад